Լեհաստանի Շչենցին քաղաքում անցկացված սիրողական բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների 21-րդ առաջնությունում մինչեւ 51 կգ քաշային կարգում հանդես եկած հայաստանցի Կարեն Այլազյանը եզրափակչի վճռորոշ մենամարտում միավորների 7:1 առավելությամբ պարտության մատնեց ռուսաստանցի Գրիգորի Նիկոլայչուկին եւ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Ցավոք, սա Հայաստանի երիտասարդական հավաքականի միակ մեդալը եղավ Լեհաստանում: Մեր մյուս տղաները տարբեր փուլերում պարտվեցին եւ դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից: