Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ ՊԵՏՔ Է ԿԱՅԱՆԱ»

Օգոստոս 25,2009 00:00

«Հայ-թուրքական հարաբերությունները հանգուցալուծված չեն, դրանք դեռեւս զարգանում են, բայց չեմ կարծում, որ ինչ-որ կտրուկ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, չնայած կարծում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Թուրքիա պետք է կայանա»,- ըստ aysor.am-ի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացումները, ըստ բանախոսի, տարբեր ուղղություններով կարող են զարգանալ: Այս առումով Ա. Իսկանդարյանն ընդգծեց, որ «Թուրքիան Հայաստանի համար ավելի կարեւոր է, քան Հայաստանը Թուրքիայի համար»: Միեւնույն ժամանակ, Ա. Իսկանդարյանի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել Թուրքիայի հետ հարաբերություններում վերջին ժամանակներս, «արդեն շատ լուրջ է», եւ կա քաղաքական ուղի, որով կարելի է ընթանալ: «Այսինքն՝ Հայկական հարցը քննարկվում է Թուրքիայի ներսում, այն հանդիսանում է Թուրքիայի ներքին քաղաքականության քննարկման թեմա: Թուրքիայի հարցը բավական իրական քննարկվում է Հայաստանում, եւ եթե նախկինում Հայաստանում այդ քննարկումները պատմության մասին էին, այժմ քննարկվում են կոնկրետ քաղաքականությանը եւ տնտեսությանը վերաբերող հարցեր եւ խնդիրներ, ինչպիսիք են՝ պե՞տք է բացել սահմանը, թե՞ ոչ, դա լա՞վ է, թե՞ վատ»,- բացատրեց Ա. Իսկանդարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել