Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ Ա՞Ճ Է ՍԿՍՎԵԼ

Օգոստոս 25,2009 00:00

ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է ռուսաստանյան տնտեսության աճի վերականգնման մասին: Ըստ lenta.ru-ի, Շուվալովը նշել է, որ պետք է առնվազն երեք ամիս հետեւել՝ արդյոք այդ դրական միտումները վերականգնվելո՞ւ են: ՌԴ վիճպետկոմի նախնական տվյալներով, 2009-ի երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալները կրճատվել են 10,9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, սակայն այս տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ նկատվում է 7,5%-անոց աճ: Ավելի վաղ Merill Lynch ներդրումային բանկը, հիմնվելով իր տվյալների վրա, հայտարարել է, որ այդ ժամանակահատվածում տեղի է ունենում ռուսաստանյան տնտեսության վերականգնում, իսկ 2010-ին սկսվելու է աճ, որը կազմելու է 2,4%:

Օգոստոսի սկզբին ճգնաժամից դուրս գալու մասին հայտարարել են Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Հոնկոնգի կառավարությունները: Բոլոր հիշատակված երկրներում ՀՆԱ-ն բարձրացել է, ինչը թույլ է տվել որոշ տնտեսագետների հայտարարել, որ տնտեսական անկման ժամանակաշրջանն ավարտվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել