Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիշեցում՝ «ծովից ծով» Հունգարիայի մասին

Օգոստոս 25,2009 00:00

Բրատիսլավան արգելել է Հունգարիայի նախագահ Լոսլո Շոյոմի մուտքը Սլովակիա: Ինչպես հայտնում է «Վրեմյա նովոստեյ» թերթը, Սլովակիայի նախագահի ու վարչապետի ծրագրվող այցը սադրանք է, քանի որ հիշեցնում է Հունգարական թագավորության մասին, որին եւ պատկանում էր ներկայիս Սլովակիայի տարածքը: Կիրակի օրը Շոյոմը պետք է այցելեր հարեւան երկրի Կոմառնոյի շրջան, որտեղ կոմպակտ ապրում է հունգարական ազգային փոքրամասնությունը: Նախատեսվում էր, որ Շոյոմը բացելու է թագավոր Իշտվանի արձանը, որն ապրում էր մոտ հազար տարի առաջ, եւ որի օրոք Հունգարիան սփռվում էր Ադրիատիկ ծովից մինչեւ Կարպատների լեռնաշղթա եւ Վիեննայից մինչեւ ժամանակակից Ռումինիա: 1920 թվականին ավստրո-հունգարական թագավորությունը վերջնականապես կազմաքանդվեց, իսկ 3 միլիոն հունգարացիներ Ավստրիայում, Չեխոսլովակիայում, Ռումինիայում եւ Հարավսլավիայում դարձել են ազգային փոքրամասնություն: Հարեւան երկրները հիվանդագին են ընդունում Հունգարական թագավորության մասին հիշեցումները՝ անկախ այն հանգամանքից, որ բոլորը ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ են: Հատկապես լարված են այդ առումով Հունգարիայի եւ Սլովակիայի հարաբերությունները: Սլովակիայի արտգործնախարարը հիշեցրել է նաեւ, որ Շոյոմի այցը համընկնում է Վարշավյան համաձայնագրի՝ Չեխոսլովակիայի oկուպացիայի տարեդարձի հետ: 1968-ի օգոստոսի 21-ին այդ համաձայնագրի զորքերը, որում կային նաեւ հունգարական ստորաբաժանումներ, մուտք են գործել Չեխոսլովակիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել