Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսրայելը պատիվ է պահանջում

Օգոստոս 25,2009 00:00

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շվեդական կառավարությունից պահանջել է պաշտոնապես դատապարտել շվեդական թերթերից մեկի հրապարակումը, ըստ որի՝ իսրայելական զինվորականները սպանում էին պաղեստինցիներին՝ մարդկային օրգանների փոխպատվաստման համար: BBC-ն հաղորդում է, որ, ըստ այդ թերթի, իսրայելցի զինծառայողները առեւանգում էին պաղեստինցի երիտասարդներին, իսկ այնուհետեւ վերադարձնում նրանց դիակները՝ մասնատված: Իսրայելի կառավարությունը նման հրապարակումները համարում է զայրացուցիչ եւ պահանջում է ոչ թե ներողություն, այլ դատապարտում: Նեթանյահուն այս լուրերի տարածումը համեմատել է միջնադարյան «արյունալի զրպարտությունների» հետ, ըստ որոնց՝ հրեաներն օգտագործում են մանուկների արյունը՝ իրենց կրոնական ծեսերի համար:

Իսրայելի ԱԳ նախարարությունը դադարեցրել է վիզաների տրամադրումը Շվեդիայի բոլոր լրագրողներին: Կառավարությունը հայտարարել է նաեւ, որ համապատասխան դատապարտման բացակայության դեպքում չեղյալ կհայտարարի Իսրայելի արտգործնախարարի այցը Շվեդիա, որը նախատեսված է սեպտեմբերին:

Իր հերթին Շվեդիայի կառավարությունը հրաժարվում է պաշտոնապես դատապարտել հոդվածը՝ վկայակոչելով մամուլի ազատությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել