Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կասկածելի լեգիտիմություն՝ Աֆղանստանում

Օգոստոս 25,2009 00:00

Օգոստոսի 20-ին Աֆղանստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հակասական գնահատականների են արժանանում: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, մի կողմից՝ համաշխարհային հանրությունը (Վաշինգտոնը, Մոսկվան, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն) դրական է գնահատում ընտրությունների փաստը, մյուս կողմից՝ Քաբուլից տեղեկատվություն է ստացվում հօգուտ Համիդ Կարզայի բազմաթիվ ընտրակեղծիքների վերաբերյալ: Պարզ չէ նաեւ ընտրողների մասնակցության խնդիրը. Հիլմենդ գավառում այն կազմել է ընդամենը 5 տոկոս, ինչը կարող է կասկածի տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը: Նախնական արդյունքների համաձայն, ազգությամբ փուշտուն 52-ամյա Կարզայը ժողովրդականություն է վայելում Աֆղանստանի հարավում եւ արեւելքում, իսկ ահա 49-ամյա տաջիկ Աբդուլահ Աբդուլահը աջակցություն ունի երկրի հյուսիսում: Այսօր հրապարակվելու են ընտրությունների արդյունքները, եւ, ըստ Կարզայի կողմնակիցների, ընտրությունների երկրորդ փուլ, որի համար պահանջվելու է հավելյալ 223 միլիոն դոլար, չի լինելու:

Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Պակիստանում ընտրվել է արմատական իսլամիստական շարժման՝ աֆղանական կառավարության դեմ զենքի միջոցով պայքարով «Թալիբան» շարժման նոր առաջնորդը: 28-ամյա Բեյթուլլա Մեհսուդը (նկարում), որը ղեկավարելու է «Թալիբանը», իր տրամադրության տակ ունի մոտ 2000 գրոհայիններ, աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ եւ արդեն կազմակերպել է մի շարք արյունալի ահաբեկչություններ: Միաժամանակ դիտորդները հայտնում են, որ թալիբների մի մասը սկսել է լոյալություն դրսեւորել Կարզայի կառավարության նկատմամբ, ինչը կարող է բերել «Թալիբանի» պառակտմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել