Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արագածավանն ու Արտենին գազիֆիկացվում են

Օգոստոս 25,2009 00:00

Թալինի տարածաշրջանի խոշոր համայնքներից են Արագածավանը եւ Արտենին: Երկու համայնքում հաշվվում է շուրջ 10 հազար ընտանիք եւ շուտով այս համայնքները եւս կօգտվեն երկնագույն վառելիքից:

Արդեն պատրաստ է Արեգից Արտենի ձգվող խողովակաշարի 7 կմ-անոց հատվածը: Արտենի-Արագածավան 8 կիլոմետրանոց հատվածից վերանորոգված է 2 կիլոմետրը: 20 կիլոմետրանոց գազատարի վրա ծախսվելու է 200 միլիոն դրամ, որից 70 միլիոնը տրամադրել է Հայաստանի կառավարությունը, իսկ 19 միլիոն դրամ ներդրել են երկու համայնքները: Աշխատանքներն իրականացնում է «Մանուխ» ՍՊԸ-ն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել