Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՏԵԼ ԵՆ ՆԿԱՐՉԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ

Օգոստոս 25,2009 00:00

\"\"Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի տան 16-րդ հարկում է գտնվում ժամանակակից նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի արվեստանոցը: 11 տարի շարունակ նկարիչն այն օգտագործել է առանց վնաս հասցնելու նույն շենքի «կենվորներին», կատարել հարդարման աշխատանքներ: Սակայն օրեր առաջ նրա արվեստանոցի պատուհանները ջարդվել են «Օրանժ» բջջային կապի նոր օպերատորի կողմից, որը մալուխներ է անցկացնում շենքի տանիքին: Բացի դրանից, կապավորները փակել են արվեստանոցի պատշգամբը, ինչպես Նիկոլն է ասում՝ «գնացքի գծեր» փռելով պատշգամբում: «Օրանժը» խոստացել էր պատ շարել, հանել «գնացքի գծերը», սակայն դեռ չի կատարել իր խոստումը: Նկարչին վրդովեցրել էր հատկապես այն, որ բջջայինի տղաներն իր բացակայությամբ էին մտել արվեստանոց՝ դրանով իսկ խախտելով իր իրավունքները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել