Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ

Օգոստոս 25,2009 00:00

Ո՞ՒՐ ԵՆ ՄԱՆՐԱԿԵՐՏՆԵՐԸ

\"\"Էջմիածնի հրապարակում՝ Մայր աթոռ տանող ճանապարհահատվածում տարիներ առաջ տեղադրվեցին Հայաստանի նշանավոր հուշարձանների մանրակերտները: Տուֆակերտ աշխատանքները տեղադրվեցին ապակյա «պահարաններում»: Բաց երկնքի տակ դրանք ապահով էին, անձեռնմխելի ու գեղեցիկ շուք էին հաղորդում քաղաքին:

Երեկ «պահարանները» հայտնաբերեցինք դատարկ: Եկեղեցիների մանրակերտները չկային:

Ապակյա «պահարաններից» շատերը կոտրված էին, անխնամ, եղածներն էլ՝ փոշոտ ու անլվա, միայն մի «պահարան» հիշեցրեց, որ այնտեղ մշակութային արժեք կա: Թե ո՞ւր են դրանք տարվել, ովքե՞ր են գողացել, ինչպե՞ս են անհետացել, ինչո՞ւ են մանրակերտների անհետացումից հետո մնացել ապակյա աղտեղությունները՝ հայտնի չէ:

ՄԻԿՈՅԱՆԻՆ ՀԱԶԻՎ «ՃԱՆԱՉԵՑԻՆ»

\"\"Անաստաս Միկոյանի անունը կապվում է խորհրդային տարիների կուսակցական ազդեցիկ գործիչների շարքին:

Էջմիածնի քաղաքային այգի տեղափոխված Ա. Միկոյանի արձանը հազիվ «ճանաչեցինք»: Հուշարձանի վրա չէին նշված Միկոյանի անուն-ազգանունը, ծննդյան եւ մահվան թվերը, ինչպես որ դա ընդունված է: Ի դեպ, այգում գտնվողների շրջանում կազմակերպեցինք մինի-հարցում, թե ո՞ւմ արձանն է: 15 հարցվածներից միայն մի տարեց մարդ գիտեր, որ դա Ա. Միկոյանի հուշարձանն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել