Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ

Օգոստոս 25,2009 00:00

ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես, ապա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ուրբաթ օրվա մամուլի ասուլիսում, խախտելով անմեղության կանխավարկածը, այն, որ մարդը մեղավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ նրա նկատմամբ չի կայացվել դատավճիռ, հաստատված համարեցին «Թեղուտ» բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի մեղավորությունը՝ «զրպարտությունը»:

«Զրպարտությունն» առնչվում էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրի ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից նույն կրթահամալիրի սաներ Դ. Ամիրխանյանի եւ այլոց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության 13.11.2008 թ. «Հայլուր» լրատվական ծրագրով հեռարձակված հաղորդման հետ:

Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Սուխուդյանի պաշտպանը՝ Նոնա Գալստյանն ասաց, որ Էրեբունու քննչական բաժինն իրավասու չէր գործը քննելու: Նա հավելեց, որ դիմել են գլխավոր դատախազություն, եւ որ իրենց նպատակն է՝ գործի իրական հանգամանքների պարզումը, բազմակողմանի քննությունը: Ասուլիսին ներկա՝ «Հայլուրի» արդեն նախկին թղթակից Սյուզան Սիմոնյանն էլ նշեց, որ տեսանյութը պատրաստվել է ոչ թե Սուխուդյանի, այլ իր նախաձեռնությամբ: Լրագրողը նաեւ ասաց, որ երեխաները հրաժարվել են իրենց ասածներից, քանի որ ծնողների կողմից ենթարկվել են ճնշման:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել