Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՐԳՆ ԱՌԱՆՑ ԼՎԱՆԱԼՈՒ ԵՆ ՈՒՏՈՒՄ

Օգոստոս 25,2009 00:00

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում մեկ տարվա ընթացքում գրանցվել է աղիքային, մարսողական խնդիրներ ունեցած մարդկանց 50 դեպք: Տուժածների մեծ մասը երեխաներ են:

«Երբ որեւէ երեխայի մոտ մարսողական որոշակի խնդիր է լինում կամ բարձր ջերմություն է ունենում, ծնողները դիմում են բժշկի: Բժշկական զննումից հետո հիվանդանոցի ինֆեկցիոն բաժնից զանգում են մեզ եւ հայտնում դեպքի մասին: Այնուհետեւ հակահամաճարակաբանական բաժնի աշխատակիցներս գնում ենք տվյալ ընտանիք՝ պարզելու հիվանդության առաջացման պատճառը»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց գլխավոր համաճարակաբանի օգնական Զոյա Մանուկյանը: Սանէպիդկայանի աշխատակից Ժասմենա Թադեւոսյանի ներկայացմամբ էլ՝ «Օջախում պրոֆիլակտիկ աշխատանքներ, դիզինֆեկցիա ենք կատարում: Էպիդը (հետազոտություն իրականացնողը) հարցուփորձ է անում ընտանիքի անդամներին եւ իմանում, թե ինչից է առաջացել հիվանդությունը: Այնուհետեւ համապատասխան մասնագետը բժշկահիգիենիկ միջոցառումների սանլուսաշխատանք է կազմում տվյալ հիվանդության վերաբերյալ»: Ըստ բժիշկների, ինֆեկցիայի առաջացման պատճառները տարբեր են լինում՝ երեխաները միրգն ուտում են առանց լվանալու, ժամկետանց սնունդ են օգտագործում կամ մրսում են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել