A/H1N1 գրիպից մահացածների թիվը աշխարհում հասել է 2 539 մարդու: Իսկ հիվանդների թիվը հասել է 250 հազարի: Վկայակոչելով Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալները՝ հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները: Ըստ news.ru-ի՝ Ռուսաստանում խիստ հսկողության տակ են այն անձինք, որոնք վերադառնում են A/H1N1 գրիպի առումով խոցելի երկրներից: Ռուսաստանում, պաշտոնական տվյալներով, մինչեւ օգոստոսի 21-ը խոզագրիպով հիվանդացել է 187 մարդ: