Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՐԿՈՒՄ ԵՆ «ԿԻԼԻԿԻԱՆ»

Օգոստոս 25,2009 00:00

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» իր բոլոր 7 մասնաճյուղերում հայտարարել է միջոցների հավաքագրում՝ «Փրկենք «Կիլիկիա» առագաստանավը» կարգախոսի ներքո։ Այդ մասին, ըստ «Արմինֆոյի», լրագրողներին հայտնել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը։ «Մենք ակնկալում ենք, որ ինչպես մեր աշխատակիցները, այնպես էլ հաճախորդներն իրենց ավանդը կներդնեն միջոցների հավաքագրման գործում»,- ընդգծել է Թիմ Սլեյթերը: Նա նշել է, որ «Կիլիկիա» առագաստանավը, մի քանի տարի մնալով բաց երկնքի տակ, այսօր վերանորոգման կարիք ունի: «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի կապիտան Կարեն Բալայանն իր հերթին նշել է, որ «Կիլիկիան» Հայաստանի պատմության մի մասն է, որը մենք պարտավոր ենք հիշել ու պահպանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել