Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՀԱՋՈՂԱՑՆԵ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼ «ԵՎՐԱԶԷՍ»-ԻՑ

Օգոստոս 25,2009 00:00

Հայաստանը մտադիր է գումարներ ներգրավել «ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամից՝ արդյունաբերության, ենթակառուցվածքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ֆինանսավորման նպատակով:

Ըստ «Մեդիամաքսի», այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, որը ղեկավարում է «ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամից ֆինանսավորում ներգրավելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծված աշխատանքային խումբը:

Վ. Արամյանի խոսքերով, խումբն աշխատանքներ է տանում ՀՀ համապատասխան գերատեսչությունների եւ նախարարությունների հետ մանրամասն ծրագրերի մշակման նպատակով, որոնք հիմնադրամին կներկայացվեն աշնանը:

«ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամի ծավալը կկազմի շուրջ $10 մլրդ: Ֆինանսների փոխնախարարը չի հստակեցրել, թե հատկապես ի՞նչ ծավալի ֆինանսավորում է մտադիր ներգրավել Հայաստանը:

Նշենք, որ հուլիսի 2-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել էր, որ կառավարությունն արդեն հիմնադրամին ուղղել է 2 հայտ, որ վերաբերում են էներգետիկայի եւ քիմիայի ոլորտներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել