Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

100 ՀԱԶԱՐԱՆՈՑՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՆ

Օգոստոս 25,2009 00:00

\"\"Հայաստանի կենտրոնական բանկն արձանագրել է, որ մեր երկրում խոշոր գործարքների քանակի աճ է նկատվում, ինչով էլ պայմանավորված՝ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել թողարկել մինչ այժմ գործածության մեջ եղած թղթադրամներից արժեքով ավելի մեծ արժույթ:

Երեկ ասուլիսում ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը տեղեկացրեց 100 հազար անվանական արժեքով նոր թղթադրամի թողարկման մասին: ԿԲ-ում հույս ունեն, թե այս քայլով կնպաստեն, որ հանրապետության ներսում խոշոր գործարքները կատարվեն ոչ թե արտարժույթով, այլ հայկական դրամով:

Երեկ 100 հազարանոցի շնորհանդեսի ժամանակ Վախթանգ Աբրահամյանն ասաց, որ այդ թղթադրամը կանխիկ շրջանառության մեջ կազմում է ընդամենը 3%: ԿԲ խորհրդի անդամը պարզաբանեց, որ չի նշանակում, թե մարդիկ աշխատավարձը ստանալու են 100 հազար դրամանոցներով, պարզապես «այդ թղթադրամը խոշոր գործարքների համար է»:

Նշենք, որ նոր թղթադրամի վրա պատկերված է Աբգար Ե թագավորի դիմանկարը: Դիմերեսի հիմնական գույնը կապույտ է, դարձերեսինը՝ դարչնագույն: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Աբգար Ե-ն ազգությամբ հայ չէ, Վ. Աբրահամյանը պատասխանեց, որ իրենք հարցի վերաբերյալ քննարկումներ են անցկացրել հայկական եկեղեցու եւ պատմաբանների հետ, ու հավաստիացել են, որ Աբգար Ե-ն ազգությամբ հայ է: Վ. Աբրահամյանը նշեց, որ նոր, ավելի մեծ անվանական արժեքով թղթադրամ թողարկելու մասին դեռեւս չեն մտածում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել