Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ԽՆԴՐԵԼ

Օգոստոս 25,2009 00:00

Նիկոլ Փաշինյանի 15 հատորանոց քրեական գործին ծանոթանալու համար նրա փաստաբանները նախաքննության մարմնից եւս 10 օր են խնդրել: Նախաքննության մարմնի կողմից Փաշինյանի փաստաբաններին տրամադրած 20 օրը լրանում է օգոստոսի 26-ին: «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական գործը որ դատարանն է ուղարկվելու եւ որ դատավորն է լսելու՝ այս  պահին  փաստաբաններին  հայտնի չէ:
Փաշինյանի փաստաբաններից Սուրիկ Մուրադյանը երեկ «Ա1+»-ին տեղեկացրեց, որ իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին եւ Արդարադատության խորհուրդ ու պահանջել պատասխանատվության ենթարկել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Նելսոն Զաքարյանին՝ նրա անօրինական գործողությունների համար:  
Նելսոն Զաքարյանը օրերս հրաժարվել էր Փաշինյանին փոխանցել օրվա մամուլը: Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 225 հոդվածի 1-ին մասով՝ անկարգություններ կազմակերպելու, եւ 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար: Վերջին հոդվածը նրան առաջադրվել էր դեռեւս 2007թ.:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել