Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԻՆԿՈՄՆԵՐԻ «ՓԱՅԼՈՒՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ

Օգոստոս 25,2009 00:00

«Առավոտի»՝ «Հիվանդ զինվորը մահացել է զորամասում» (հուլիսի 7), «Պաշտպանության նախարարի պատասխանին սպասելիս» (հուլիսի 15) հրապարակումներից հետո պաշտպանության նախարարի կարգադրությամբ սկսվել էր ծառայողական քննություն: Մենք, մասնավորապես, տվյալ հրապարակումներում անդրադարձել էինք զորակոչի ընթացքին, այն զորակոչիկների խնդրին, որոնք տառապել եւ դեռ տառապում են այս կամ այն հիվանդությամբ: Հիշեցնենք, որ մեր թերթը բարձրաձայնել է Արաբկիր համայնքի զինկոմիսարիատից զորակոչված՝ Սլավոնական համալսարանի շրջանավարտ Արեգ Աշոտի Մալխասյանի՝ ծառայության 7-րդ օրը մահվան խնդրին: Անդրադարձել ենք նաեւ շարային ծառայության համար պիտանի ճանաչված ու զորակոչված Ղուկաս Մուրադյանի, որի կրունկի տակ ոսկոր է աճում, Թալինի զինվորական կոմիսարի ուղեգրով զորակոչված Արմենակ Ղափլանյանի առողջական վիճակին (թերսնում), սրտի ռիթմի խանգարումով՝ առիթմիայով բանակ զորակոչված Գեւորգ Դանիելյանի խնդիրներին: Վերջինիս երեկվա դրությամբ հետազոտել են 9-րդ անգամ: «Առավոտի» տեղեկություններով, առաջիկայում հրավիրվելու է ՊՆ հասարակական խորհրդի նիստ՝ ծառայողական քննության արդյունքների կապակցությամբ:

Մեր աղբյուրի պնդմամբ, օրեր առաջ մեկ զինկոմ է ազատվել աշխատանքից. Արաբկիրի զինկոմ Արմեն Ուրիխանյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել