Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐԱԳ ԼՈՒԾՄԱՆ» ՄԱՍԻՆ

Օգոստոս 25,2009 00:00

«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ «չե՞ք կարծում, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանը շատ արագ կարող է լուծել ռազմական ճանապարհով», ասել է. «Առաջին հերթին այդ դեպքում Ադրբեջանը շատ արագ կլուծի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը: Սա միանշանակ է: Եվ հետո՝ ինչ վերաբերում է արագ լուծմանը, ապա ես ստիպված եմ կրկին հիշեցնել, որ ադրբեջանցիները ճիշտ այդպես արագ ուզում էին հարցը լուծել մինչեւ 1994-ը: Առայժմ իրենք են խնդրել հաշտություն: Եվ եռակողմ պայմանագիրը հրադադարի մասին, որ կնքվեց Ռուսաստանի միջնորդությամբ, գործում է մինչ այժմ: Ես կարծում եմ, դրանից շահում են բոլորը»: ԱԳ փոխնախարարը նաեւ ասել է, որ Հայաստանը, լինելով բանակցային գործընթացի մեջ, առայժմ որեւէ կտրուկ քայլ չի կատարի. «Մենք դեռ չենք կատարել կտրուկ քայլեր, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»: Լրագրողի ռեպլիկին՝ դե, ուրեմն ճանաչեք Ղարաբաղը, պարոն Քոչարյանը պատասխանել է. «Այդ բանը երբեք չի բացառվում, բայց մենք առայժմ ելնում ենք բանակցային գործընթացի տրամաբանությունից: Մենք չենք ուզում այդ հարցում լինել ապա- կառուցողական, ինչպես Ադրբեջանը, իսկ Ադրբեջանի դիրքորոշումը այդ երկրին հասցնում է փակուղի, եւ եթե այդ պատճառով փակուղի մտնի նաեւ բանակցային գործընթացը, ապա ես, արդեն ասացի, մենք ոչինչ չենք բացառում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել