Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտ, արվեստ, նազանք

Օգոստոս 22,2009 00:00

\"\"\"\"
\"\"\"\"
\"\"

Գեղարվեստական մարմնամարզությունը համեմատաբար երիտասարդ մարզաձեւ է: Այն ծնվել է Ռուսաստանում՝ 19-րդ դարի վերջերին, որպես շարժումներով արտահայտվելու միջոց:

Կարճ ժամանակահատվածում այս հրաշալի մարզաձեւը համաշխարհային տարածում ստացավ ու դարձավ օլիմպիական մարզաձեւ: Այսօր աշխարհում դժվար թե գտնվի մի երկիր, որտեղ գեղարվեստական մարմնամարզությունն արմատներ գցած չլինի:

Ըստ պատմական տեղեկությունների, գեղարվեստական մարմնամարզությունը չորս տարատեսակ ուղղությունների համադրություն է: Դրանք են՝ գեղագիտական, ռիթմիկ, պարային մարմնամարզությունները եւ ազատ պարը:

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան գեղարվեստական մարմնամարզությանն առանձին մարզաձեւի կարգավիճակ է շնորհել 1963 թվականին: Նույն տարվա դեկտեմբերին Բուդապեշտում կայացած «Եվրոպայի գավաթի» արդյունքներն ամփոփելիս, միջազգային ֆեդերացիան, հաշվի առնելով, որ դրան մասնակցել են ոչ միայն Եվրոպայի մարմնամարզուհիները, որոշել է այդ մրցումը ճանաչել որպես աշխարհի անդրանիկ առաջնություն: Իսկ գեղարվեստական մարմնամարզությունն իր օլիմպիական նորամուտը տոնել է 1984 թվականին՝ Լոս Անջելեսում:

Մինչեւ վերջերս գեղարվեստական մարմնամարզությունը բացարձակապես կանանց մարզաձեւ էր: Սակայն անցած դարի վերջից, շնորհիվ ճապոնացի մարմնամարզիկների, նաեւ տղամարդկանց նմանատիպ մրցումներ են անցկացվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել