Աբու-Դաբիում ավարտվեց շախմատի ներկայացուցչական փառատոնը, որի հաղթող դարձավ բելառուսցի Ալեքսեյ Ալեքսանդրովը (Բելառուս)՝ 7,5 միավորով: Մեր հանրապետության ներկայացուցիչներից երեքը՝ գրոսմայստերներ Աշոտ Անաստասյանը, Զավեն Անդրիասյանը եւ Հրանտ Մելքումյանը ռուսաստանցի Ալեքսանդր Ռախմանովի եւ ուկրաինացի Ստանիսլավ Սավչենկոյի հետ միասին հաղթողից ետ մնացին կես միավորով եւ բաժանեցին 2-6-րդ տեղերը: Հրայր Սիմոնյանը եւ կանանց գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը 6,0-ական միավորով, համապատասխանաբար, գրավեցին 18-րդ եւ 23-րդ տեղերը: