Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը հաղթեց Յակովենկոյին

Օգոստոս 22,2009 00:00

Ջերմուկում շարունակվում է շախմատի ՖԻԴԵ «Grand Prix» մրցաշարի հինգերորդ խաղարկությունը: 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց Դմիտրի Յակովենկոյին, իսկ Վլադիմիր Հակոբյանը հերթական ոչ-ոքին արեց, այս անգամ՝ Պետեր Լեկոյի հետ:

11-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորում են Վասիլի Իվանչուկը, Ռուստամ Կասիմջանովը եւ Պետեր Լեկոն: Արոնյանը եւ Եվգենի Ալեքսեեւը 6,0-ական միավորով բաժանում են 4-5-րդ հորիզոնականները, իսկ Վլադիմիր Հակոբյանը 11-րդն է՝ 4,0 միավորով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել