Լեհաստանի Շչենցին քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական 21-րդ առաջնությունում այսօր կայանալու են եզրափակիչ մենամարտերը:
Հայաստանի ութ ներկայացուցիչներից միայն 51 կգ քաշային Կարեն Այլազյանն է ոսկե մեդալի հավակնում: Նա կիսաեզրափակիչում միավորների համոզիչ առավելությամբ՝ 7:0, պարտության մատնեց բուլղարացի Ստեֆան Իվանովին եւ վճռորոշ մենամարտում այսօր հանդիպելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Նիկոլայչուկի հետ: