Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալիեւը ձյուդոիստներին «սարե՞ր» է խոստացել

Օգոստոս 22,2009 00:00

\"\"Երեւանում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու է նաեւ Ադրբեջանի ընտրանին: Որ հարեւան հանրապետության ձյուդոիստներն այսօր աշխարհում առաջատար դիրքեր են զբաղեցնում, վկայում են վերջին տարիներին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում եւ ամենաբարձր մակարդակի մրցումներում նրանց նվաճած մեդալները:

Կասկածից վեր է, որ ադրբեջանցիները սրտի խորքում Բաքվում մեր ըմբիշների գործած հերոսությանը պատասխանելու վճռականությամբ են ժամանելու Հայաստան, ինչը, անկեղծ ասենք, նրանց կարողություններից վեր չէ: Ըստ շրջանառվող շշուկների, Ադրբեջանի նախագահը խոստացել է Երեւանում հաղթող ձյուդոիստներին ազգային հերոսի կոչում շնորհել եւ հսկայական պարգեւավճարներ տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել