Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Օգոստոս 22,2009 00:00

\"\"Իրանցի հետազոտողները եզրակացրել են, որ «Caspian Airlines» ավիաընկերությանը պատկանող «Տու-154» ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչի խափանումը։ Ըստ 7or.am-ի, այդ մասին օգոստոսի 20-ին հաղորդել է «ԼվՑպՐՒՈՍր» գործակալությունը՝ հղում կատարելով ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանին։ Ավելի վաղ փորձագետները ենթադրում էին, որ օդանավը կարող է կործանված լինել ծանրաբեռնվածության պատճառով, սակայն հետազոտություններն ապացուցել են տվյալ վարկածի ոչ ամբողջական լինելը։ Նաեւ ենթադրվում էր, որ կործանման պատճառը եղել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։ Այդ վարկածը կտրականապես ժխտել էին «Caspian Airlines» ավիաընկերության ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Թեհրան-Երեւան չվերթի «Տու-154» օդանավն իր 168 ուղեւորներով կործանվել էր Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելուց ընդամենը 16 րոպե հետո։ Ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները եւ ուղեւորները զոհվել էին։ Նելլի Չերչինյանի խոսքերով՝ կործանումից 24 ժամ առաջ օդանավը լրիվ տեխզննում է անցել Մինվոդի քաղաքի օդանավակայանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել