Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ԿՐԿԻՆ ԲՈՂՈՔԵԼ ԵՆ ԲՐԱՅԶԱՅԻՑ

Օգոստոս 22,2009 00:00

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանը նամակ է հղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։ Օգոստոսի 20-ին Քլինթոնին ուղարկված 4 էջանոց նամակում Քեն Խաչիկյանը արտացոլել է հայկական համայնքի մտահոգությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ վերջերս արած «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կողմնապահ հայտարարությունների շուրջ»։ Այս մասին գրում է tert.am-ը՝ վկայակոչելով asbarez.com կայքը։ Մասնավորապես, Հիլարի Քլինթոնին հասցեագրված նամակում պարոն Խաչիկյանը մեջբերել է Մեթյու Բրայզայի վերջերս կատարած «անարդար, ոչ ճշգրիտ եւ հակասական հայտարարությունները»՝ կարծիք հայտնելով, որ դիվանագետի գործողություններն արտացոլում են ԱՄՆ վարչակազմի քաղաքական ուղեգծի տապալումը: Վարչակազմը, ի կատար չածելով ամերիկահայերին տված մի շարք խոստումները, այժմ հմտորեն խուսափում է կյանքի կոչել հայկական հարցերի վերաբերյալ որոշումները։ Նամակում, մասնավորապես, Քեն Խաչիկյանն ընդգծել է. «Այսօր՝ Օբամա-Բայդեն վարչակազմի աշխատանքի մեկնարկից 7 ամիս անց, մենք լրջորեն մտահոգված ենք, որ այս վարչակազմը հրաժարվել է իր պարտականություններից՝ արտաքին քաղաքականությունում արդյունավետ կերպով կյանքի կոչելով Հայաստանի վերաբերյալ ամեն մի որոշում այնպես, ինչպես թելադրում է Թուրքիան՝ չհետեւելով բարոյականության եւ ժողովրդավարության այն հիմնարար սկզբունքներին, որոնք դուք՝ նախագահ Օբաման եւ փոխնախագահ Բայդենը միանշանակ քարոզել եք նախորդ տարի կայացած ձեր նախագահական քարոզարշավների ընթացքում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել