Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԵՓՈԽԵԼ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 22,2009 00:00

Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տվեց իր առաջին հարցազրույզը ուղիղ եթերում: Խոսակցության հիմնական թեման էր ամերիկյան առողջապահության համակարգի վերակառուցման ծրագիրը: Ըստ newsru.com-ի, Օբաման հայտարարել է, որ իր նպատակն է՝ օգնել մոտ 50 միլիոն քաղաքացիների, որոնք չեն օգտվում բժշկական ապահովագրությունից եւ ապահովել նրանց համար բուժօգնության մատչելի գներ:

Ի տարբերություն այլ զարգացած երկրների, ԱՄՆ-ում գոյություն չունի համընդհանուր բժշկական ապահովագրություն: Մոտ 47 միլիոն ամերիկացիներ ընդհանրապես զրկված են դրանից, իսկ 25 միլիոնը ունենալով ապահովագրություն, չի ստանում անհրաժեշտ բուժօգնության ողջ ծավալը: Առողջապահության բարեփոխման խնդիրը կարող է պառակտել ամերիկյան հասարակությունը: Օբամայի ծրագրերը հիասթափություն են առաջացրել նախագահ-դեմոկրատի որոշ կողմնակիցների շրջանում, քանի որ դրանք անխուսափելիորոն կբերեն հարկերի բարձրացմանը: Մյուս կողմից, հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ քաղաքացիները չեն հավատում նաեւ, որ այդ բարեփոխումները կարող են իրականացնել հանրապետականները: Ապահովագրման ծավալները մեծացնելու նպատակով Օբաման պատրաստվում է գործատուների վրա դնել «առողջապահության հարկը», ինչպես նաեւ զրկել մեծահարուստներին՝ Բուշի ժամանակ իրենց տրված որոշ արտոնություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել