Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարզայը «վերարտադրվե՞ց»

Օգոստոս 22,2009 00:00

\"\"Երեկ Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Կարզայի (ձախից երկրորդը) նախընտրական շտաբը հայտարարել է, որ իրենց թեկնածուն հաղթել է նախորդ օրը կայացած ընտրություններում: Ըստ Կարզայի կողմնակիցների, նա ստացել է ձայների 50 տոկոսից ավելին եւ երկրորդ փուլի կարիք այլեւս չկա: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, անցած ընտրություններում հիմնական պայքարը ծավալվում էր Կարզայի եւ Աբդուլահ Աբդուլահի միջեւ, որը համարվում է Ահմադ Շահմասուդի «Հյուսիսային ալյանսի» յուրահատուկ իրավահաջորդը եւ ստացել էլ տաջիկների եւ թալիբների դեմ պայքարող այլ ազգային փոքրամասնությունների աջակցությունը: Բացի նշված երկու թեկնածուներից, ռադիոկայանը ուշագրավ է համարում ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ղանիին եւ Ռամզան Բաշարդոստին: Վերջինս ստացել է իրավաբանական կրթություն եւ երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում: Թալիբական ռեժիմի տապալումից հետո նա վերադարձավ Աֆղանստան եւ իր քաղաքական գործունեությունը ծավալեց կոռուպցիայի դեմ պայքարի դրոշի տակ: Իսկ ասկետիկ կյանքի պատճառով (Բաշարդոստը նախընտրական արշավի ժամանակ ապրում էր վրանում եւ երթեւեկում հնամաշ «Սուձուկի»-ով) նրան անվանում էին «աֆղանական Գանդի»: Չնայած երկրի տարբեր շրջաններից ստացվող խախտումների մասին տեղեկություններին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն ընտրությունների անցկացման փաստը շեշտելով, նշել է, որ Աֆղանստանի ժողովուրդը ցանկացավ ընտրել իր նախագահին՝ ի հեճուկս թալիբների սպառնալիքների եւ ահաբեկչությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել