Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրաց-աբխազական «ծովային հակամարտություն»

Օգոստոս 22,2009 00:00

\"\"Երեկ Վրաստանի սահմանապահները ձերբակալել են Կամբոջայի դրոշի տակ գործող «Աֆրոստթար» նավը եւ 7 հոգուց բաղկացած անձնակազմին, որի անդամները Սիրիայի քաղաքացիներ են: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, նավը, որը Սուխումից արտահանում էր 155 տոննա սեւ մետաղ, բերման է ենթարկվել վրացական Փոթի նավահանգիստ: Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի անկախությունը եւ պահանջում է, որ այդ հանրապետության հետ ծովային հաղորդակցությունն իրականացվի Թբիլիսիի հետ համաձայնեցված: Սա այս տարվա ընթացքում արդեն չորրորդ նման միջադեպն է: Առավել աղմկահարույցը օգոստոսի 17-ին վառելանյութ տեղափոխող պանամական «Բուկետ» տանկերի ձերբակալությունն էր, որի արդյունքում Աբխազիայում մի քանի օր զգացվեց վառելիքի սղություն: Այժմ «Բուկետը» նույնպես գտվում է Փոթիում, իսկ տանկերի անձնակազմը՝ Թուրքիայի 13 եւ Ադրբեջանի 4 քաղաքացի, ձերբակալված է: Աբխազիայի ԱԳ նախարար Սերգեյ Շամբան հայտարարել է, որ Սուխումը կարող է «համարժեք» պատասխանել՝ չթողնելով նավերը դուրս գան կամ մտնեն վրացական նավահանգիստներ: Իր հերթին Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Շոթա Մալաշխիան «ՎՆ» թերթին ասել է. «Մենք չենք մեկուսացնում ժամանակավորապես բռնազավթած տարածքները՝ Աբխազիան Վրաստանից էլեկտրաէներգիա է ստանում, իսկ Հարավային Օսեթիան՝ ջուր եւ գազ: Ինչ վերաբերում է նավերին, ապա պետք չէ խախտել միջազգային օրենքները: Թող անցնեն մեր մաքսակետը եւ ուղեւորվեն Աբխազիա: Խախտողներին մենք այսուհետեւ եւս ձերբակալելու ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել