Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ԽՆԴՐՈՎ

Օգոստոս 22,2009 00:00

Օրեր առաջ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին էր դիմել «Հուսո առագաստ» բնակչության անապահով խավերի աջակցության հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Կոշկարյանը: Նա հայտնել էր, որ իրենց կազմակերպության անդամ՝ 48-ամյա Ռուբեն Ծերունի Չափարյանն ունի էնդոպրոթեզավորման կարիք եւ խնդրել էր, որպեսզի 2-րդ կարգի հաշմանդամի համար պետպատվեր իջեցվի: Չափարյանը 1994-1995-ին եղել է Արցախում, պարգեւատրվել է պաշտպանության նախարարի կողմից Ծովակալ Իսակովի մեդալով, ունի 3 երեխա: Երեկ Գ. Կոշկարյանն ասաց, որ նախարարը պետպատվերի խնդրանքը բավարարել է, սակայն պրոթեզավորման համար մետաղ չկա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել