Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հանրապետությունում հանցավորության վիճակին, ոստիկանների կողմից իրականացվող միջոցառումներին, խոստացավ մոտ ժամանակներս հայտարարել մի շարք աղմկահարույց սպանությունների բացահայտման մասին: Սակայն նա չհայտնեց, թե որ սպանությունները նկատի ունի: «Կատարվել է օպերատիվ աշխատանք, եւ շուտով կլսեք հանցագործների ձերբակալման մասին»,- ասաց Ալիկ Սարգսյանը: «Առավոտի» տեղեկություններով, խոսքը իր նախկին տեղակալի՝ Գեւորգ Մհերյանի սպանության մասին էր: