Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ախ, այդ մամուլի տան վերելակը

Օգոստոս 22,2009 00:00

Նախարարը դիմել է բարեգործին

«Առավոտը» 15 տարուց ավելի զբաղեցնում է Արշակունյաց պողոտայի 2 ա հասցեում գտնվող Մամուլի տան 15-րդ հարկը: Շենքի մյուս սպառողների՝ այլ լրատվամիջոցների խմբագրությունների նման օգտվում է շենքում առկա 2 վերելակների ծառայություններից:

Օրեր առաջ «Առավոտի» նախաձեռնությամբ Մամուլի տանը հանգրվանած տասնյակ լրատվամիջոցներ դիմեցին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման նախարարին: Մենք խնդրել էինք, որպեսզի, անվտանգության միջոցառումներից ելնելով, նախարարությունը, որի ենթակայության տակ է գտնվում շենքը, կայացնի բացառիկ որոշում՝ շենքի վերելակները փոխելու համար: Ավելորդ չէ նշել, որ բացի ԶԼՄ-ների աշխատակիցներից, հազարավոր քաղաքացիներ են օգտվում վերելակների ծառայությունից, այստեղ տեղի են ունենում ասուլիսներ, հրավիրվում են դեսպաններ, դիվանագետներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնց կյանքը նույնպես վտանգված է:

«Առավոտը» ստացել է Պետական գույքի կառավարման նախարար Կ. Կիրակոսյանի պաշտոնական պատասխանը: Ըստ այդ պատասխանի, 16 հարկանի շենքի 2 վերելակները շահագործվում են 1979թ.-ից: Այսինքն, ուղիղ 30 տարի: Նախարարը չի էլ թաքցնում, որ «Վերելակները նախատեսված են եղել միայն բնակելի շենքերի սպասարկման համար: 320 կգ տարողությամբ, 4 մարդ»:

Նախարարը հավելում է, որ այդ վերելակների շատ մասեր, առանձին հանգույցներ ունեն իրենց շահագործման ժամկետները եւ հանրապետությունում չեն արտադրվում: Մասնավորապես, կախովի շարժական մալուխները, հակակշռի զսպանակները, ճոպանատար անիվները: Տեղեկանում ենք, որ «Քանի որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում, այդ պատճառով ուղղորդները հաճախակի ճոճվում են, հակակշիռը դուրս է ընկնում տեղից՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ»:

Նախարարությունը հայտնում է, որ վերելակների խնդրով, այնուամենայնիվ, քայլեր են ձեռնարկվել: Դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ մասնագիտական վերջնական եզրակացություն տալու համար, դիմել են «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենին՝ «բարեգործական ծրագրերում 2 վերելակների փոխելու հարցը ընդգրկելու», ՀՀ կառավարություն՝ պահուստային ֆոնդից միջոցներ տրամադրելու եւ անհատույց 2 նոր վերելակ ձեռք բերելու համար:

Միաժամանակ, «Առավոտին» տեղեկացնում են, որ վերելակների դռան լծակի «ռոլիկները» փոխվել են, «յուղվել են ուղղորդները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել