Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՎՐԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Օգոստոս 22,2009 00:00

Բավրայի անցակետով Հայաստանից Վրաստան մեկնող վարորդներից՝ Աշոցքի տարածաշրջանով երթեւեկելը գերջանքեր է պահանջվում: Չհասած Բավրայի սահմանակետ, ճանապարհի յուրաքանչյուր մետրի վրա հսկայական փոսեր են գոյացել: Ասֆալտի վրա առաջացած փոսերն այնքան շատ ու խորն են, որ ավտոմեքենաները, անկախ մակնիշից ու չափերից, կիսով չափ թաղվում են դրանց մեջ եւ ջարդուփշուր լինում. լավագույն դեպքում մեքենայի 1-2 անիվ է պայթում:

Վրաստանում իր արձակուրդն անցկացրած մի ընտանիք, օրերս Հայաստան վերադառնալիս, գիշերվա կեսին մնացել էր ճանապարհին. նրանց ավտոմեքենան զրկվել էր միանգամից 4 անիվից: Մեքենայում կային նաեւ մանուկներ: Ժամերով սպասելուց հետո վթարի ենթարկված մեքենան նկատել էին այդ հատվածում գիշերային հերթապահություն իրականացնող ոստիկանները, որոնք վարորդին օգնելով՝ մի կերպ ավտոմեքենան ճանապարհի մեջտեղից տեղափոխել էին: Ընդամենը մի քանի մետր այն կողմ «թակարդն» էր ընկել մեկ այլ թանկարժեք «ջիփ»: Վնասվել էր այդ մեքենայի առջեւի անիվը: Մինչ վարորդին որեւէ մեկը օգնություն կցուցաբերեր, նա իր առաքելությունն էր համարում հերթով կանգնեցնել դեռեւս փոսերին չհասած վարորդներին ու զգուշացնել, որ ուշադիր լինեն: Փոսերը շրջանցում են միայն այդ ճանապարհին ծանոթ վարորդները: Երեւան-Գյումրի-Վրաստան ավտոճանապարհն անցնում է Շիրակի մարզով:

Երեկ «Առավոտը» մարզի պատասխանատուներից հետաքրքրվեց, թե նման կարեւոր, միջպետական նշանակության ճանապարհն ինչո՞ւ չի վերանորոգվում, այն դեպքում, երբ այս տարվա բյուջեով մարզային ճանապարհների համար մեծ գումարներ են նախատեսված:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այս տարվա պետբյուջեից նշյալ ճանապարհի վերանորոգման համար գումարներ հատկացվել են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել