Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՆԴԿԱՀԱՎԵՐՆ ԷԼ ԵՆ ՎԻՐՈՒՍԱԿԻՐ

Օգոստոս 22,2009 00:00

A/H1N1 գրիպի վիրուսը հայտնաբերվել է թռչունների, մասնավորապես՝ հնդկահավերի մոտ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: Լրատվամիջոցի փոխանցմամբ, Չիլիի առողջապահության նախարարության պատասխանատուների ներկայացմամբ, Չիլիի 2 ֆերմաներում են բուծվել եւ վաճառվել վիրուսակիր հնդկահավերը։ Այս պահին հիվանդության տարածումը վերցված է վերահսկողության տակ, իսկ հնդկահավի միսն ու դրանից պատրաստվող արտադրատեսակներն ամբողջովին անվտանգ են օգտագործման համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 21 հազար մարդ մահացել է խոզի գրիպից, իսկ վարակվածների թիվը հասնում է 230 հազարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել