Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱ ԳՆԱԼ-ՉԳՆԱԼՈՎ ՍԽԱԼՆԵՐԸ ՉԵՍ ՈՒՂՂԻ

Օգոստոս 22,2009 00:00

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ իր մամուլի ասուլիսում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ արձանագրել է, իր ձեւակերպմամբ՝ մի քանի ճշմարտություններ։

Առաջին, Սերժ Սարգսյանը ձախողվել է հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում. «Նրան խաբեցին, չնայած նա գնաց անհարկի զիջումների՝ ընդունեց, որ Ցեղասպանության հարցը պետք է ուսումնասիրի հայ-թուրքական համատեղ հանձնաժողովը, ինչը հավասարազոր է Ցեղասպանության ուրացմանը։ Եվ չնայած դրան՝ Թուրքիան վերադարձավ իր նախկին այն դիրքորոշմանը, թե՝ քանի դեռ Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, հայ-թուրքական սահմանի բացում չի լինի»: Լ. Զուրաբյանի դիտարկմամբ, Ս. Սարգսյանը նաեւ նորամուծություն արեց ժամանակակից դիվանագիտության մեջ. «Այսինքն՝ գաղտնի պրոտոկոլներ համաձայնեցվեցին, որոնք առ այսօր գաղտնի են պահվում ե՛ւ թուրք, ե՛ւ հայ հասարակություններից»: Նա նաեւ հավելեց, թե սա իրենց պնդումը չէ, եւ որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ նման գաղտնի համաձայնագիր կա՝ ասված է երկու երկրների նախագահների՝ ապրիլի 22-ի համատեղ հայտարարության մեջ: «Սերժ Սարգսյանի քաղաքականությունը լիակատար ֆիասկո է արձանագրել, եւ այսուհետ՝ կգնա՞ նա Թուրքիա ֆուտբոլ դիտելու, թե՞ ոչ, դրանից այդ սխալները չեն ուղղվի: Նման սխալները կարող է շտկել միայն լեգիտիմ իշխանությունը»,- ասել է Զուրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել