Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԱԶԱՏ ԵԼՈՒՄՈՒՏՆ ԱԺ

Օգոստոս 22,2009 00:00

\"\"

Հայաստանի Հանրապետության գոյության բոլոր տարիների ընթացքում մեր խորհրդարանը եղել է ամենաբաց պետական կառույցը, որի գործունեության լուսաբանման համար չեն եղել սահմանափակումներ՝ թեկուզ հենց
ի վնաս այդ մարմնի: Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո լիագումար նիստերի նկարահանումների սահմանափակումներ սահմանվեցին, եւ հերթական արգելքի մասին էլ հայտնի դարձավ երեկ: ԱԺ նախագահի որոշմամբ՝ «Հավատարմագրված լրագրողը հավատարմագրով Ազգային ժողովի վարչական տարածք կարող է մուտք գործել միայն Ազգային ժողովի նիստերի, քառօրյա նիստերին հաջորդող ճեպազրույցների, մշտական հանձնաժողովների նիստերի, խորհրդարանական լսումների, մամլո ասուլիսների, ինչպես նաեւ ԱԺ-ում անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցել է վարչությունը»: Նշված օրերից բացի՝ հավատարմագրված լրագրողներին փաստորեն զրկում են ԱԺ ազատ ելումուտից, ու մենք հնարավորություն չենք ունենալու պարզել, թե նիստերից ազատ ժամանակ պատգամավորներն իրենց աշխատավայրո՞ւմ են, զբաղվա՞ծ են իրենց պարտականությունների կատարմամբ եւ այլն:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել