Հանրահայտ մոգ Դեյվիդ Քոպերֆիլդին մեղադրում են բռնաբարության մեջ։ Ամերիկյան Seattle Times հրատարակության հաղորդմամբ՝ դատական հայց է ներկայացրել մի երիտասարդ մոդել։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ հանցագործությունը կատարվել է երկու տարի առաջ Բահամյան կղզիներում։ Սակայն մոգի փաստաբանները հայտարարում են, որ մեղադրանքներն անհիմն են, հաղորդում է «Эхо Москвы» ռադիոկայանը։