Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաթանկ քաղաքները

Օգոստոս 21,2009 00:00

Tert.am-ը, մեջբերելով Маяк ռադիոկայանի տեղեկությունը, հայտնում է, որ Շվեյցարիայի UBS բանկի մասնագետներն անցկացրել են հետազոտություն՝ պարզելու, թե որոնք են աշխարհի ամենաթանկ քաղաքները։

Ամենաթանկ քաղաքների թոփ-եռյակում են հայտնվել Օսլոն, Կոպենհագենը եւ Ցյուրիխը։ Շվեյցարական բանկի մասնագետները համեմատել են յոթ տասնյակ քաղաքներում ապրանքների եւ ծառայությունների գները։ Վարկանիշային աղյուսակի առաջին վեցյակում են ընդգրկվել նաեւ Ժնեւը, Տոկիոն եւ Նյու Յորքը։

Նշենք, որ առաջատար քաղաքներում գները միջինում 20 տոկոսով ավելի բարձր են, քան այլ քաղաքներում։ Մոսկվան զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը։ Հետազոտության ընթացքում փորձագետները նաեւ պարզել են, թե որ քաղաքներում են ամենաբարձր միջին աշխատավարձերը։ Տվյալ չափանիշով առաջատարների եռյակում ընդգրկվել են Կոպենհագենը, Ցյուրիխը եւ Ժնեւը։ Հավելենք նաեւ, որ աշխարհի ամենաէժան քաղաքներն են համարվել Կուալա Լումպուրը, Մանիլան, Դելին եւ Մումբայը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել