Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔԸ» ՄԵԿՆԱՐԿԵՑ

Օգոստոս 21,2009 00:00

Օրերս Վանաձորի գեղագիտության դաստիարակության կենտրոնն իր սաների մասնակցությամբ միջոցառում էր կազմակերպել, որտեղ նրանք հանդես եկան ազգագրական երգ ու պարով, նկարչությամբ, ասեղնագործությամբ, լուսանկարչական եւ դրամատիկ արվեստի գործերով: Առիթը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության նախաձեռնած «Ամառային ներշնչանք» ծրագրի մեկնարկն էր: Ընդ որում, այն ներառելու է նաեւ հանրապետության բոլոր մարզերը:

Ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով. «Ամառային ներշնչանքի» նպատակն է երեխաներին հույս եւ հավատ ներշնչել իրենց երազանքների ու ապագա ծրագրերի իրականացման նկատմամբ: Վստահ եմ՝ երբ նրանք տեսնեն իրենց երազանքների ու ցանկությունների մասամբ իրականացումը, ավելի ինքնավստահ կմեծանան, կլիցքավորվեն նոր ուժով ու եռանդով: Ծրագիրը կխթանի ոչ միայն նրանց ստեղծագործական մտքին, այլեւ ձիրքերի նոր դրսեւորմանը»: «Առավոտի» հետ զրույցում պարոն Յիրիկյանն ասաց նաեւ, որ մանուկների աշխատանքներն ու կատարումները ստիպեցին իրեն էլ մի պահ մանկանալ, միանալ նրանց ու կտրվել առօրյա հոգսերից:

«ՎիվաՍել» ընկերության տնօրենն այս անգամ էլ դատարկաձեռն չէր եկել Լոռու մարզ: Գեղագիտության կենտրոնի տնօրենն անչափ ուրախ էր, որ այլեւս իրենք ստիպված չեն լինի վարձակալել սինթեզատոր, հիմա ունեն իրենցը:

Ցուցահանդես-միջոցառմանը ներկա էր նաեւ Լոռու փոխմարզպետ Աղվան Վարդերեսյանը: Նա կարեւորեց նման միջոցառումների կազմակերպումը, փաստելով, որ այն նպաստում է ոչ միայն երեխաների՝ արվեստի նկատմամբ հետաքրքրությանը, այլեւ շատերին կտրում է փողոցից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել