Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշելու էր վերջին տուրը

Օգոստոս 21,2009 00:00

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի միջազգային փառատոնը երեկ պետք է հատեր եզրագիծը: Նախավերջին՝ ութերորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչները շարունակում էին տեղ զբաղեցնել վերին հորիզոնականներում: Մասնավորապես, գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը 6,5 միավորով ընթանում էր երկրորդ հորիզոնականում՝ կես միավոր զիջելով ռուսաստանցի միանձնյա առաջատար Ալեքսանդր Ռահմանովին: Մեր հանրապետության մյուս տղաները՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հրայր Սիմոնյանն իրենց հաշվարկում գրանցել էին 6,0-ական միավոր եւ, համապատասխանաբար, ընթանում էին 5-րդ, 10-րդ եւ 11-րդ տեղերում: Հաջող մրցելույթներ էր ունենում նաեւ Լիլիթ Գալոյանը, որը տղամարդկանց հետ պայքարում եզրափակիչ տուրից առաջ 5,5 միավորով 141 հոգու մեջ 20-րդն էր:

Երեկ մեր շախմատիստներից Անաստասյանը խաղալու էր ուկրաինացի Յուրի Դրոզդովսկու, Մելքումյանը՝ Դմիտրի Բոչարովի (Ռուսաստան), Գալոյանը՝ Զուրաբ Ստուրուայի (Վրաստան), իսկ Սիմոնյանը՝ Անդրիասյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել