Հունաստանի մայրաքաղաքում ավարտվեց շախմատի «Ակրոպոլիս օփեն» 18-րդ միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցում էր ներկայումս Հոլանդիայում բնակվող, սակայն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող կանանց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:
Նա 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ, ընդամենը մեկ միավոր ետ մնալով հաղթողների խմբից, 99 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 21-րդ հորիզոնականում: Սակայն Էլինայի այս ցուցանիշը լավագույնն էր Աթենքում հանդես եկած կին շախմատիստների մեջ, որի համար նա արժանացավ համապատասխան անվանակարգում սահմանված հատուկ մրցանակին: