Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս երկու կորուստ

Օգոստոս 21,2009 00:00

Երեկ Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Լեհաստանի Շչենցին քաղաքում շարունակվող Եվրոպայի 21-րդ առաջնությունում եւս երկու կորուստ տվեց: Եվ երկու դեպքում էլ մեր տղաների առջեւ դեպի մեդալ տանող ճանապարհը փակեցին Բելառուսի ներկայացուցիչները:

Նախ մինչեւ 69 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Աբրահամյանը քառորդ եզրափակիչում միավորների 1:3 տարբերությամբ տանուլ տվեց Ալեքսանդր Գրիգորչուկին, ապա նույն ճակատագրին արժանացավ 91 կգ քաշային Ազատ Դավթյանը, որին այս առաջնությունում մրցանակակիր դառնալու բացառիկ հնարավորություն էր ընձեռվել: Պայքարի մեջ ներգրավվելով միայն 1/4 եզրափակիչից՝ Ազատից պահանջվում էր ընդամենը մեկ հաղթանակ տանել, եւ առնվազն բրոնզե մեդալն ապահովված էր լինելու: Սակայն հայ բռնցքամարտիկն ի վիճակի չեղավ այդ քայլն էլ կատարել՝ միավորներով (0:2) զիջելով Վլադիսլավ Կուպցովին:

Ուշ երեկոյան քառորդ եզրափակիչում ռինգ էր մտնելու մեր վերջին ներկայացուցիչը՝ +91 կգ քաշային Հովհաննես Օհանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել