ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Արցախի գեղանկարիչների միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսի 22-ին Ստեփանակերտում կբացվի «Արցախ-Ֆրանսիա» ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆոն», ցուցահանդես կազմակերպելու մտահղացումն առաջացել է ֆրանսիական Կարրոս քաղաքի պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո, որի նպատակն էր ուսումնասիրել Ֆրանսիայի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ տնտեսական, մշակութային եւ բարեգործական ոլորտներում կապերի ձեւավորման եւ խորացման հնարավորությունները: