Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՐԱԶԻԼԻԱ

Օգոստոս 21,2009 00:00

Բրազիլիայի դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերին Հայաստանում կցուցադրվի բրազիլաբնակ կինոռեժիսոր Ստեփան Նեսիսյանի՝ 2008-ին նկարահանած «Ball Rum» ֆիլմը՝ նվիրված երկու պետությունների՝ Բրազիլիայի (սեպտեմբերի 7) եւ Հայաստանի (սեպտեմբերի 21) անկախության ազգային տոներին: Այս մասին նախօրեին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Մարսելա Նիկոդեմոսը:

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Հայաստանում Բրազիլիայի դեսպանին առաջարկել է արդեն իսկ ձեւավորված համագործակցությանը զուգահեռ, աշխատանքներ ծավալել կինոարվեստի ոլորտում` հաշվի առնելով, որ տեղի հայազգի կինոգործիչները նախարարության աջակցությամբ իրականացնում են հայկական կինոյի ներկայացմանը ուղղված որոշակի ծրագրեր եւ որը առավել նպատակային ու փոխշահավետ կլինի երկու պետությունների կինոարտադրողների համար, եթե ջանքերը մեկտեղվեն պետական կառույցների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել