Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐ ՓՈԽԵԼ

Օգոստոս 21,2009 00:00

\"\"Թուրքական մամուլում շարունակվում է քննարկվել տեղանունների փոփոխությունների նպատակահարմարության հարցը: Ըստ aysor.

am-ի, նշված թեմայի շուրջ վեճ-վիճաբանությունների մեկնակետը եղավ այն, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը վերջերս Բիթլիս կատարած այցելության ժամանակ տեղի բնակավայրերից մեկը՝ ներկայիս Գյուրոյմաք ավանը, կոչել էր նախկին անունով՝ Նորշին: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին (նկարում) ծանր քննադատության ենթարկեց Գյուլին այդ տեղանվան թուրքական տարբերակը չօգտագործելու համար: Պատասխանը չուշացավ. վարչապետ Էրդողանը Բահչելիին խորհուրդ տվեց ազգայնականություն քարոզելուց առաջ նախ մտածել սեփական անուն-ազգանվան մասին, որոնք բացառապես արաբական եւ պարսկական ծագում ունեն: «Milliyet» օրաթերթն այս անգամ անդրադարձել է տեղանունների փոփոխության նախապատմությանը: «1915թ. հունվարի 5-ին ռազմական նախարար Էնվեր փաշան հրաման է արձակում փոխել այն բոլոր գավառների, գյուղերի, լեռների եւ գետերի անունները, որոնք ունեն հայկական, հունական եւ բուլղարական ծագում»,- գրում է թերթը:

Թուրք գիտնական, դոկտոր Հարուն Թունչելի հետազոտության արդյունքներով՝ 1940-2000թթ. Թուրքիայում պաշտոնապես անվանափոխվել է 12 211 գյուղ, որը կազմում է այդ երկրի գյուղական բնակավայրերի շուրջ 35%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել