Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

10 ՊԱՅԹՅՈՒՆ՝ ԻՐԱՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Օգոստոս 21,2009 00:00

\"\"Ինչպես հաղորդում է 7or.am-ը՝ վկայակոչելով «AFP» գործակալությունը, օգոստոսի 19-ին Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է առնվազն 95 մարդ, եւս 563 մարդ ստացել է վնասվածք։ Այդ օրը Իրաքի մայրաքաղաքում 10 պայթյուն է տեղի ունեցել։ Ամենամեծ ավերածություններն առաջացրել են ֆինանսների եւ արտգործնախարարության շենքերի մոտ տեղակայված բեռնատարների պայթյունները։ Պայթուցիկների հիմնական մասը դրված է եղել կառավարական շենքերի մոտ տեղակայված մեքենաների մեջ։ Բացի այս պայթյուններից՝ Բաղդադը միաժամանակ ռմբակոծության է ենթարկվել ականանետով։ Քաղաքում երթեւեկությունը խախտվել է, ինչի հետեւանքով չի հաջողվում տուժածներին ժամանակին հասցնել հիվանդանոցներ։ Վերջին կես տարվա ընթացքում սա ամենախոշոր ահաբեկչական գործողությունն էր Իրաքում։ Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները հայտարարել է, որ ահաբեկիչները որպես թիրախ ընտրել են այն կառույցները, որոնք խորհրդանշում են Իրաքի անկախությունը։ Մի շարք պայթյուններ ուղղված են եղել նաեւ շիա ուխտագնացների դեմ։ Օգոստոսի 21-ի գիշերը մահմեդականների մոտ սկսվում է սուրբ Ռամադան ամիսը, եւ բռնությունները սաստկանում են հատկապես Ռամադանից առաջ եւ հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել