Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քրգործ՝ լրագրողի դեմ

Օգոստոս 21,2009 00:00

\"\"Աբականի ներքին գործերի վարչությունը քրեական գործ է հարուցել «Նովի ֆոկուս» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Միխայիլ Աֆանասեւի դեմ՝ «զրպարտություն, որն ուղեկցվում է անձին ծանր հանցագործության համար մեղադրանքով» հոդվածով: ՆԳՎ-ի կարծիքով, Աֆանասեւը ակնհայտ սուտ տեղեկություններ է տարածել Սայանա-Շուշենյան ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի վերաբերյալ՝ իմանալով հանդերձ, թե փրկարարական ինչ աշխատանքներ են այնտեղ կատարվում: Լրագրողն իր բլոգում տեղեկատվություն էր տարածել, ըստ որի, ՀԷԿ-ի՝ ջրի տակ մնացած տարածքներում ողջ մարդիկ են մնացել, որոնց ձայները լսվում էին նույնիսկ օգոստոսի 19-ին՝ վթարից երեք օր անց: Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շայգուն՝ մեկնաբանելով նման լուրերը, հայտարարել է. «Մարդիկ սգի մեջ են, իսկ նրանց չստուգված լուրեր են հրամցնում, իբր այստեղ ոչինչ չի արվում: Այդ բոլոր տղաներին պետք է խստորեն պատժել, ինչպես նրանց, ովքեր փող են աշխատում մարդկանց տագնապը օգտագործելով եւ բարձրացնելով գները բենզալցման կայաններում եւ խանութներում»: Սայանա-Շուշենյան ՀԷԿ-ում վթարը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, մահացել է 17 հոգի, 57-ը համարվում է անհայտ կորած: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել