Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոլդովան փոխում է կողմնորոշումը

Օգոստոս 21,2009 00:00

\"\"Մոլդովայի խորհրդարանական իշխող կոալիցիան պատրաստվում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով: Ըստ newsru.com-ի, այդ մասին հայտարարել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադ Ֆիլատը (նկարում), որը, ամենայն հավանականությամբ, զբաղեցնելու է խորհրդարանի խոսնակի պաշտոնը: Մինչ այդ Մոլդովան անց էր կացնում չեզոք արտաքին քաղաքականություն: ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մտադրությունը երկրի նոր իշխանության քաղաքականության մասն է, խորհրդարանական մեծամասնությունը ձգտում է փոխել երկրի սահմանադրությունը եւ սերտացնել կապերը Եվրամիության հետ: Ֆիլատի խոսքերով, 2-3 տարուց հնարավոր կլինի ՆԱՏՕ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնել, իսկ մինչ այդ անհրաժեշտ է բնակչության շրջանում քարոզչություն անել: Իշխող կոալիցիային այլեւս չի հրապուրում Մոլդովայի անդամակցությունը ԱՊՀ-ին: «ԱՊՀ-ն մեռելածին ինստիտուտ է,- հայտարարել է Ֆիլատը,- բարձր մակարդակի հանդիպումները հանգում են հիմնականում գինիների փորձարկմանը»: Հիշեցնենք, որ հոկտեմբերին տեղի է ունենալու ԱՊՀ գագաթաժողովը: Փորձագետները նշում են, որ իշխանության ծրագրերին կարող է խանգարել տնտեսական ճգնաժամը եւ դրա հետ կապված բազմաթիվ ներքին դժվարությունները: Դրանցից կարող են օգտվել իշխող դիրքերը կորցրած Մոլդովայի կոմունիստները, որոնց առաջնորդ Վլադիմիր Վորոնինը առայժմ շարունակում է զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել