Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տէցի կռուգը»՝ Ստավրոպոլում

Օգոստոս 21,2009 00:00

\"\"Երեկ Ստավրոպոլի մարզի Պելագիադա գյուղում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Ըստ lenta.ru-ի, փոխհրաձգությամբ ուղեկցվող կռվին մասնակցել է մոտ 300 հոգի, մեկ մարդ մահացել է: Բախման պատճառն այն էր, որ դարղացիների մի խումբ ծեծի է ենթարկել ռուս երիտասարդի: (Դարղացիները Դաղստանի հիմնական ազգություններից մեկն են, նրանց ընդհանուր թիվը կազմում է 510 հազար հոգի, հավատքով մահմեդական սունիներ են): Ծեծված երիտասարդը բողոքել էր իր բարեկամներին, որոնք իրենց հերթին գնացել էին դարղացիների հետ հարաբերություններ պարզելու, որոնցից մեկը զանգվածային բախման ժամանակ սպանվել է: Ըստ որոշ տեղեկությունների, ծեծկռտուքին մասնակցում էին ոստիկանոթյան աշխատակիցները: Իրավապահները հաստատում են, որ կռվի ժամանակ ավտոմատ զենք է կիրառվել: Այժմ Պելագիադայում անվտանգության հավելյալ միջոցներ են ձեռնարկվել: Գյուղի փողոցներում շրջում են ոստիկանության պարեկախմբերը, քանի որ տեղի բնակչության շրջանում հնարավոր են անկարգությունների նոր բռնկումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել