Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր են արթնացե՞լ

Օգոստոս 21,2009 00:00

Երեկ կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ կառավարությունը «ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի թիվ 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի կապակցությամբ, որ վերաբերվում է 2009թ. պետական բյուջեով նախատեսված «Ավագ դպրոցի համակարգի ներդրում» ծրագրի իրականացմանը, կառավարությունը հանձնարարել է երկօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարության հետ հարցը մեկ անգամ եւս քննարկել եւ անհրաժեշտության դեպքում լրամշակել: Նկատենք, որ մինչեւ ուսումնական տարվա սկիզբը մնացել է ընդամենը 9 օր:

Կառավարությունը իր 2009թ. ապրիլի 16-ի «ՀՀ պետական բուհերի 2009/2010թթ. ուստարվա՝ պետության կողմից ուսումնական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) եւ բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 401-Ն որոշման հավելվածի N 1 աղյուսակում լրացում է կատարել՝ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին հատկացնելով ինը տեղ: Այստեղ էլ նկատենք, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները կարծես թե ՀՀ պետական բուհերի հետ որեւէ առնչություն պիտի որ չունենային…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել