Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մշակութային պատասխան

Օգոստոս 21,2009 00:00

Երեկ վերջապես մշակույթի նախարարությունը տվեց իր երկար սպասված պարզաբանում-պատասխանը՝ ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի՝ 2009 թվականի հունիսի 30-ի թիվ 17/6 որոշման եզրակացության վերաբերյալ:

ՎՊ-ի վերոհիշյալ փաստաթղթի հրապարակումից գրեթե երեք ամիս անց մշակույթի նախարարությունը երկնել է 19 էջանոց մի տեղեկանք, որը բաղկացած է 39+6 կետերից: Այդ տեղեկանքում կետ առ կետ նշված են ՎՊ-ի հայտնաբերած խախտումներն ու տրված են պարզաբանումներ դրանց մասին: Պարզաբանումների մի մասն ավարտվում է «կշտկի ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգող խմբի նշած թերությունը, եւ գումարը կվերականգնվի պետբյուջե», մի մասը՝ «հետեւաբար ՀՀ պետական բյուջեին որեւէ վնաս չի պատճառվել», մի մասը՝ «նախարարությունը նպատակահարմար է գտնում գումարի վերականգնման փոխարեն վերանորոգման աշխատանքները կատարած կազմակերպությունը ապահովի թերությունների շուտափույթ եւ անվճար վերացում», «ծախսը կատարված է նպատակային» եւ այս կարգի այլ մտքերով: Գերակշռողը «նշված գումարը կվերականգնվի պետբյուջե» արտահայտությունն էր: Տեղեկանքում առկա էին բազմաթիվ հարցեր առաջացնող պարզաբանումներ, որոնց, տեղի սղության պատճառով այս հրապարակման մեջ չենք անդրադառնում՝ որպես օրինակ մեջբերելով միայն մեկը. «Համաձայն հուշարձանի պատրաստման աշխատանքների նախահաշվի՝ մարմարի, գրանիտի, շաղախի, ամրանների ցանցի արժեքը կազմում է մոտ 6600.0 հազ. դրամ, իսկ մնացածը՝ քանդակագործի եւ բանվորական աշխատանքների վարձատրության գումարն է, որից սահմանված հարկերը քանդակագործի չիմացության պատճառով չի փոխանցվել: Հաշվի առնելով ստեղծագործողի ծանր սոցիալական վիճակը՝ հնարավոր չենք համարում գումարի վերադարձը պետբյուջե»: Ինչպես ասում են՝ no comment:

Տեղեկանքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ մշակույթի նախարարության կայքէջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել